211652_close_icon
views-count34673 դիտում article-date 11:24 25-06-2017

Արագածոտնի մարզում բախվել են անասնաբույժի 06-ն ու «Վարորդ-ոստիկան համագործակցության լիգայի» իրավաբանի Volkswagen-ը . կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են Կապան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդան Սողոմոնյանի վարած Volkswagen Golf մակնիշի 45 FX 045 համարանիշի և Գեղարոտ գյուղի բնակիչ, 61-ամյա Սամվել Մուրադյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 06 ՕՏ 143 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, 4-ամյա Մոնիկա Սողոմոնյանը և 06-ի ուղևոր, Գեղարոտ գյուղի բնակիչ Արման Մուրադյանը տեղափոխվել են՝ Մ.Սողոմոնյանը Ապարանի բժշկական կենտրոն, Ա. Մուրադյանը՝ Ծաղկահովիտ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանտար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մելքոնյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդ Վ. Սողոմոնյանը աշխատում է «Վարորդ-ոստիկան համագործակցության լիգայում» որպես իրավաբան, իսկ հիվանդանոց տեղափոխված Մ. Սողոմոնյանը նրա դուստրն է: 06-ի վարորդ Ս. Մուրադյանը աշխատում է Գեղարոտ գյուղում՝ որպես անասնաբույժ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր