211652_close_icon
views-count1006 դիտում article-date 19:49 11-06-2024

Վերսալում միացել է հրդեհի ազդանշանը, այցելուները տարհանվել են

Վերսալի այցելուները տարհանվել են հրդեհային ազդանշանի միացումից հետո, իսկ լրատվամիջոցների կադրերը ցույց են տալիս, որ շենքից ծուխ է բարձրանում: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ խմբեր։ Հարյուրավոր այցելուներ սպասում են պալատի և զբոսայգու համալիրի պարիսպից դուրս։

Հեռուստատեսության կադրերում երևում է, որ պալատի վերևում սպիտակ ծուխ է բարձրանում։ Սոցցանցերի օգտատերերը նույնպես կադրեր են տարածում դեպքի վայրից։ Միջադեպի պատճառները դեռ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր