Մեծ Բրիտանիայի իշխող պահպանողական կուսակցության մի շարք բարձրաստիճան անդամներ ցանկանում են, որ վարչապետ Թերեզա Մեյի տեղը զբաղեցնի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Ինչպես նշում է աղբյուրը` գործող վարչապետի դիրքերը թուլացրել է այն փաստը, որ անցած խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցությանը չհաջողվեց բացարձակ մեծամասնություն կազմել խորհրդարանում:
Այժմ մի շարք բրիտանացի նախարարներ կարծում են, որ հենց Համոնդը պետք է առաջնորդի Մեծ Բրիտանիան «Բրեքզիթ»-ի բարդ գործընթացի ժամանակ: