Ստրասբուրգում այսօր՝ հունիսի 26-ին, մեկնարկում է Եվրwպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամառային նստաշրջանը։
Քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ միգրացիայի խնդիրը Եվրոպայում, ԵԽԽՎ-ում հաշվետվողականության սկզբունքին հետևելը, քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարում արդարության խրախուսումը, կոռուպցիայի խորհրդարանական վերահսկողությունը, ինչպես նաև իրադրությունը Բելառուսում՝ անկախ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների ֆոնին:
Նստաշրջանը փակվելու է հունիսի 30-ին։