211652_close_icon
views-count24109 դիտում article-date 16:07 26-06-2017

«Երևանյան ամառ 2017». Թումանյանի այգում տեղի է ունեցել Ընտանեկան մարզամշակութային փառատոն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, Թումանյանի այգու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարակից հատվածում, տեղի է ունեցել ընտանեկան մարզամշակութային YereFUN խորագիրը կրող առաջին փառատոնը: Այն իրականացվել է Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Փառատոնի մասնակիցներն իրենց ուժերն են չափել տարբեր քվեստներում, մարզական, ջրային խաղերում, էստաֆետներում և այլ մրցաձևերում: Մրցույթները կազմակերպվել էին հետևյալ ձևաչափերով՝ մրցելույթներ ամբողջ ընտանիքի, ինչպես նաև առանձին՝ ծնողների, և առանձին՝ երեխաների համար: Մրցույթների ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպմանը մասնակցած բոլոր կազմակերպություններին: «Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է աջակցելու երիտասարդական, պատանեկան, ընտանեկան տարատեսակ միջոցառումներին: Մենք կարևորում ենք մարզական, խաղային բոլոր միջոցառումները, քանի որ դրանք անփոխարինելի դեր են ունենում մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ժամանցի, լիցքաթափման համար», - նշել է փոխքաղաքապետը: Մասնակիցներն իրենց հերթին փաստել են, որ YereFUN-ի շնորհիվ անց են կանցրել ուրախ և ակտիվ հանգստյան օր: Փառատոնի լավագույն մասնակիցները ստացել են նվեր-մրցանակներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր