211652_close_icon
views-count1678 դիտում article-date 17:46 15-11-2023

Քանի դեռ չենք հայտնել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, մեր կողմնորոշման մասին չենք կարող ասել. Փաշինյան (տեսանյութ). Tert.am

Մենք ոչ թե հրաժարվել ենք, այլ որոշում ենք կայացրել կոնկրետ ՀԱՊԿ միջոցառումներին ներկա չգտնվել՝ տարբեր պատճառներով:

Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:

Հարցի այն հատվածին, թե արդյոք Փաշինյանը որևէ բանի համար հող է նախապատրաստում, նա պատասխանեց.

«Ես որևէ բանի համար հող չեմ նախապատրաստում, որովհետև այդ հողը կա՛մ կա, կա՛մ չկա, անկախ մեր նախապատրաստելուց:

ՀԱՊԿ-ում տեղի ունեցող պրոցեսների հետ կապված և մեր դիրքորոշումների հետ կապված ամենակաևոր արձանագրումն այն է, որ ցավոք ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած պարտադիր պարտավորություններ, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին»,- ասել է նա:

Փաշինյանը նաև նշեց, որ իրենց քաղաքականության մասին ինքը շատ հստակ հայտարարել է:

«Մենք մեր անվտանգային հարաբերությունները դիվեսիֆիկանացնում են, որովհետև անվտանագային ոլորտում մեր գործընկերները, այդ թվում օբյեկտիվ պատճառներով մեզ չեն կարողանում զենք-զինամթերք վաճառել:

Ռազմավարական առումով, մենք քաղաքականության որևէ փոփոխության մասին չենք պատրաստվում հայտարարել, քանի դեռ չենք հայտարարել, կամ որոշել լքել ՀԱՊԿ-ը»,- ասել է նա
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր