5108 դիտում
15:47 27-06-2017
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել Ճամբարակում
Հունիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով Ճամբարակի տարածաշրջանում էր: Մարզպետը նախ եղավ Ճամբարակի պանրի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող արտադրամասերից մեկում: Այստեղ իրականացվում են կաթի ամենօրյա մթերումներ տարածաշրջանի գյուղական համայնքներից:
Արտադրության տնօրեն Արթուր Լազարյանը մարզպետին ներկայացրեց արտադրվող պանրի տեսակների, արտադրական ծավալների, իրացման շուկաների մասին տեղեկություններ: Լազարյանը հավելեց, որ պլանավորում են ընդլայնել արտադրանքի տեսականին` սկսելով արտադրել նաև ապխտած պանիր:
Կարեն Բոթոյանը ծանոթացավարտադրությանը, հետաքրքրվեց դրա ընդլայնման ժամկետներով և առկա խնդիրներով:
Մարզպետը նշեց, որ կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այս տեսակետից շատ կարևոր է Ճամբարակում նման արտադրամաս ունենալը: Մարզպետը նշեց նաև, որ պատրաստ է իր լիազորություների շրջանակներում աջակցել արտադրողներին և նպաստել նրանց բարձրացրած խնդիրների լուծմանը: Այնուհետև մարզի ղեկավարն այցելեց Ճամբարակում գործող «Արեգունի» ՀԿ, որտեղ մասնակցեց «Արեգ» մյուզիքլային տիկնիկային թատրոնի ներկայացմանը: Աշխատանքային շրջայցի ավարտին Ճամբարակի քաղաքապետարանում Կարեն Բոթոյանն անցկացրեց խորհրդակցություն տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Նրանք մարզպետին ներկայացրին իրենց համայնքներին վերաբերող ընթացիկ հարցեր, կատարված և նախանշված գործողություների մասին հաշվետվություններ:
Մարզպետը հավաստիացրեց, որ իր գործունեության ընթացքում հաճախ է այցելելու համայնքներ՝ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և դրանց լուծման տարբերակները քննարկելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
1489 դիտում
15:10 22-06-2017
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այցելել է Վարդենիկի սոցիալական ձեռնարկություն, ծանոթացել աշխատանքներին
Այս բաժնից
1090 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1450 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1255 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան