66289 դիտում
21:14 27-06-2017
Երևանում մոտոցիկլավարը, նայելով «գիշերային թիթեռնիկներին», բախվել է Mercedes-ին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20: 00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի գիշերային թիթեռնիկների հավաքատեղիի մոտ (Ծերեթելի խաչմերուկ) մոտոցիկլը բախվել է Mercedes մակնիշի 35 AT 146 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ Mercedes-ի հետևի ապակին կոտրվել:
Օպերատիվորեն ժամանել են Ռոսգոսստրախ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պատճառը եղել է այն, որ մոտոցիկլավարը առաջ ընթանալիս՝ լսել է ինչ-որ աղջիկների ձայներ, ովքեր գոռացել են. «Մռութ մոտոցիկլավարը, մռութ մոտոցիկլավարը» և, հավանաբար, վարողը մտածել է, թե գիշերային թիթեռնիկները իրեն են կանչում, շեղվել է ու ողջագուրվել Mercedes-ին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+