82025 դիտում
08:37 28-06-2017
Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. 32-ամյա վարրոդը 01-ով բախվել է արգելապատնեշին. Կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի բնակիչ 32-ամյա Վահե Գալստյանը իր վարած Vaz 2101 մակնիշի 18 OO 751 համարանիշի ավտոմեքենայով հանրապետական նշանակության Ջերմուկ Մ-2 ավտոճանապարհի 10.4 կմ հատվածում դուրս է եկել ճանապարահի երթևեկելի գոտուց և աջակողմյան մասով հարվածել ճանապարհի երկաթյա արգելապատնեշին:
Ինչպե հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Գալստյանն ու նրա ուղևորուհի, Արարատ քաղաքի բնակիչ 28-ամյա Սիրուն Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանը հայտում է, որ հիվանդանոցի ճանապարհին Ս. Հարությունյանը մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավուրությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Կ. Սահակյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեկան գործ ՀՀ Քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+