Ֆլորենտինո Պերես. Մբապեն պետք է համբերատար լինի
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը անդրադարձել է «Մոնակոյի» հարձակվո Կիլիան Մբապեի ձեռք բերման հավանակությանը:
«Նա շատ լավ խաղացող է: Սա ինձ նախորդ ամառն է հիշեցնում, երբ խոսում էին, թե մենք ձեռք ենք բերելու Պոգբային: Ամառը երկար է ու Զիդանն էլ երկար տարիներ մտերիմ հարաբերություններ ունի Մբապեի հետ:
Սակայն քչերը կարող են 18 տարեկանում խաղալ «Ռեալում»: Նա պետք է համբերատար լինի: Մարզիչը մտածում է խաղացողի մասին: Իմաստ չունի ասել, որ մենք պատրաստվում ենք ձեռք բերել ֆուտբոլիստների, որոնք հետո պետք է պահեստայինների նստարանին նստեն», ասել է Պերեսը: