211652_close_icon
views-count3982 դիտում article-date 18:12 28-06-2017

Նոյեմբերյան. կոյաջրերն ու անձրեւաջրերը գնացին իրենց ճամփով

Տարիներ շարունակ Նոյեմբերյանի «Դովեղի ճանապարհի» հեղեղատար էին լցվում հարակից փողոցների կոյաջրերը: Բանն այն էր, որ այդ տարածքներում երբեք առանձին կոյուղագիծ կառուցված չի եղել, ինչն էլ իր հերթին տարածքում հակասանիտարական վիճակի և գարշահոտության պատճառ էր դարձել: Խնդիրն ի վերջո պետք է լուծվեր: Լուծողն էլ երեւի նախախնամության կամոք նոր օպերատոր Վեոլիա Ջրի «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության «Նոյեմբերյան» տեղամասի աշխատակիցները պետք է լինեին: Ովքեր եւ օրերս ձեռնամուխ եղան նոր կոյուղագծի կառուցմանը: Ավելին, որոշվեց նոր խողովակաշար տեղադրել նաև հեղեղատարի համար: Արդյունքում ոչ միայն տարածքի գարշահոտությունն ու հակասանիտարական վիճակը վերացվեց, այլև ապահովվեց ջրահեռացման համակարգի բնականոն աշխատանքն ու անձրեւաջրերի ճիշտ հեռացումը: Հետո «հընթացս» որոշվեց. քանի որ տարածքում էր համապատասխան շինտեխնիկան և մասնագիտական խումբը, տարվող աշխատանքներին զուգահեռ նաեւ մաքրել Կալինին փողոցի կոյուղագիծը, ապահովելով վերջինիս լիարժեք շահագործումը: Այստեղ խցանվել էր դեռևս 1950-ականներին կառուցված և, բնակիչների խոսքով, երբեք չմաքրված կոյուղու 6-8 մետրանոց հատվածը: Այստեղ ևս լուծումը, ինչպես նաև արդյունքը չուշացան: Չուշացավ նաեւ տեղիս բնակիչների գոհունակությունը՝ բողոքներին ջրմուղագործների արագ արձագանքի ու մասնագիտական աշխատանքի առթիվ: [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր