14322 դիտում
21:36 28-06-2017
Հայաստան-Ուկրաինա հարաբերություններում «խոպան» է, այն դեպքում, երբ կա պոտենցիալ. Ռուբեն Մեհրաբյան
«Հայաստան-Ուկրաինա հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության և դիվանագիտության ամենաշատ բացթողումներ պարունակող ուղղություններից մեկն է»,- «Ուկրաինա. եվրոպական բարդ ճանապարհ և հայ-ուկրաինական հարաբերությունների հեռանկարներ» թեմայով քննարկմանն այսպես ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Փորձագետի գնահատմամբ՝ Ուկրաինայի դրամատիկ զարգացումները կանխատեսում են նաև հետխորհրդային երկրների ապագան, այդ թվում՝ Հայաստանինը:
«Ուկրաինայից է կախված, թե Հայաստանն ինչպիսի Ռուսաստանի հետ է գործ ունենում և ունենալու»,- նկատեց նա:
Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ Ուկրաինան իր բոլոր պարամետրերով գերազանցում է մնացած 5 ԱլԳ երկրներին, իսկ Հայաստանը դրան նայում է մատների արանքով և չի փորձում իր հարաբերությունները զարգացնել այդ երկրի հետ:
Փորձագետը հիշեցրեց, որ Ուկրաինայում մեծ հայ համայնք կա: Նա, վկայակոչելով Ուկրաինայի ներքին գործերի նախարարի հավաստումը, մատնանշեց, որ 2014 թվականից ընդդեմ ռուս զավթիչների Ուկրաինայի կողմից պատերազմին մասնակցել են հազարավոր հայեր, և նրանցից 52 կամավորական զոհվել է:
Ըստ փորձագետի, Ուկրաինան և Հայաստանը կարող են զարգացնել նաև տնտեսական փոխշահավետ հարաբերությունները:
«Հայաստան-Ուկրաինա հարաբերություններում խոպան է, այն դեպքում, երբ կա պոտենցիալ: Հայաստանը, լավ հարաբերություններ ունենալով Իրանի հետ, լինելով տրանզիտային գոտի, ամենակարճ ճանապարհն է Ուկրաինայի համար, որ կարող է նրան կապել Պարսից ծոցի հետ: Այս ուղղությամբ պետք է աշխատի ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1830 դիտում
21:07 29-08-2014
Ռոբերտ Քոչարյանն ընտրվելու նախադրյալներ չունի. Ռուբեն Մեհրաբյան. newsbook.am
Այս բաժնից
907 դիտում
20:42 13-01-2025
Մհերն իրեն դրսևորեց որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի․ «ՀայաՔվե»
1246 դիտում
20:17 13-01-2025
Մհերը լավ հայ էր, պայքարող տեսակ․ Տիգրան Աբրահամյան
1870 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով