27411 դիտում
21:33 28-06-2017
ԱՄՆ 11-ամյա քաղաքացին քթի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում ՝ հունիսի 25-ին Հրազդան բժշկական կենտրոն տեղափոխված ԱՄՆ քաղաքացու՝ մարմնական վնասվածքներ ստանալու փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:30-ի սահմաններում «քթի սալջարդ» ախտորոշմամբ նշված կենտրոն է տեղափոխվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակիչ, 11-ամյա Անդրե Մինասյանը:
Վերջինը հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12:00-ի սահմաններում՝ Ծաղկաձորի հանգստյան տներից մեկի լողավազանում ջրի գնդակով խաղալիս:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մինասյանը սովորում է Կալիֆոռնիա նահանգի Շերման Մադիան դպրոցի 6-րդ դասարանում և այս օրերին ամառային հանգիստն է անցկացնում իր հարազատների հետ Ծաղկաձորում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: