9006 դիտում
11:50 29-06-2017
Երիտասարդ ազատ ոճայինները մեկ արծաթ և երկու բրոնզ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում
Դորտմունդում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի հավաքականը, ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ, նվաճեց մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ:
Վերջին օրը 120 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը եզրափակիչ գոտեմարտում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդամին Դիբիրովին և արժանացավ արծաթե մեդալի:
Ավելի վաղ, 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ 10:0 հաշվով բացահայտ առավելությամբ պարտության էր մատնել մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին:
Նախորդ օրը բրոնզե մեդալ նվաճել էր նաև 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը:
Հայաստանի հավաքականը Գերմանիայի 32 միավորով թիմային հաշվարկով 28 երկրների մեջ զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Իսկ առաջատարների եռյակը կազմեցին Ռուսաստանը, Ադրբեջանը և Վրաստանը:
Նմանատիպ նյութեր
1716 դիտում
19:56 14-03-2022
Ազատ ոճայինները երկուական արծաթե և բրոնզե մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում
10009 դիտում
23:18 25-03-2017
Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ եւ բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
Այս բաժնից
2554 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3862 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2845 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ