211652_close_icon
views-count5791 դիտում article-date 19:25 29-06-2017

«Կարող ա՞ էսի ձեզ համար բեռնատար ա». երթուղայինի վարորդը հրաժարվել է տեղափոխել հաշմանդամություն ունեցողին

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հրապարակել է Տարոն Մարգարյանին ուղղած նամակը, որը ներկայացնում ենք նույնությամբ. Հարգելի՛ պարոն Մարգարյան, Երեկ կեսգիշերին ՖԲ-ով նամակ եմ ստանում երևանցի Հասմիկ Սողոմոնյանից, ում վրդովմունքն ու զայրույթը փոխանցվել է ինձ և հույս ունեմ, որ այն կփոխանցվի նաև Ձեզ: Քաղաքացու գրածը մեջբերում եմ բառացիորեն. <Բարի կեսգիշեր, տիկին Անահիտ, այսօր կրկին դիմում եմ ձեզ ու այս պահին համոզվեցի, որ անելանելի վիճակում զանգահարում եմ 911, իսկ վրդովված վիճակում հիշում եմ ձեզ: Աղջիկս այսօր թոռնիկիս հետ հաշմանդամի սայլակով մոտեցել է հ.12 երթուղին սպասարկող 1337 համարի երթուղայինին ու փորձել է բարձրանալ: Թոռնիկս վերականգնողական կուրսերի է գնում: Սայլակով տանում ենք կանգառ, որն ի դեպ, վերջին կանգառից ենք նստում, երբ երթուղայինը կիսադատարկ է ու սայլակով դիմավորում ենք: Վարորդը քշել ու հեռացել է գոռալով՝ կարող ա՞ էսի ձեզ համար բեռնատար ա: Ուզում եմ կոկորդով մեկ գոռալ, որ ոչ մեկ ապահովագրված չէ հաշմանդամի սայլակին հայտնվելուց: Քաղաքը հաշմանդամներին մատչլի դարձնլեու գործընթացի ճանապարհին պատկան մարմինները ոնց են լուծելու հաշմանդամների անարգել տեղաշարժվելու հարցը, եթե չեն կարողանում բարեկիրթ վարորդներ ունենալ>: Կարծում եմ Դուք նույնպես տեղը տեղին վրդովվեցիք, որովհետև քաղաքում տրանսպորտի վիճակի պատասխանատուն Դուք եք ու վստահ եմ, որ այդ երթուղու տիրոջն ու վարորդին պիտի պարտադրեք առնվազն ՄԱՐԴ լինել, իսկ թե ինչպես կպատժեք այդ վարորդին՝ չգիտեմ, բայց արժեր նրան գտնել և նրանից պահանջել հրապարակավ ներողություն խնդրել Հասմիկ Սողոմոնյանի աղջկանից ու հաշմանդամ երեխայից, որ այլևս երբե՛ք և ոչ մեկի հետ նման կերպ չվարվի: Կանխավ շնորհակալություն: [b]Հարգանքով՝ Անահիտ Բախշյան[/b]

Նմանատիպ նյութեր