14743 դիտում
21:52 29-06-2017
ՀՀ տրանսպորտի նախարարը բելառուս գործընկերոջ հետ քննարկել է տրանսպորտային համագործակցության հեռանկարները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 29-ին ընդունեց Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարար Անատոլի Սիվակին:
Կողմերը ստորագրեցին «1997 թվականի սեպտեմբերի 20-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը:
Համաձայնագրով կարգավորվում են երկու պետությունների միջև միջպետական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման մեխանիզմները, իսկ դրանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը առաջացել է Հայաստանի`ԵՏՄ-ին անդամակցելուց հետո :
Արձանագրության ստորագրման և իրականացվող փոփոխությունների արդյունքում երկու անդամ-պետությունները կազատվեն մուտքի, ելքի, տարանցման և ԵՏՄ անդամ-երկրների տարածքում դեպի 3-րդ երկիր և 3-րդ երկրից պետական բեռնափոխադրումների իրականացման համար թույլտվությունների պարտադիր պահանջից և ճանապարհային վճարից:
Սա կհանգեցնի երկու երկրների միջև միջազգային բեռնափոխադրումների գործընթացի դյուրացմանը, բեռնափոխադրումների իրականացման ժամանակի, ծախսերի կրճատմանը և ապրանքաշրջանառության աճին:
Նախարարների հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ավտոմոբիլային տրանսպորտային համագործակցության զարգացման և ընդլայնման հարցեր:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
4505 դիտում
20:45 04-09-2017
Տրանսպորտի նախարարը հարավկորեացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ծրագրեր
Այս բաժնից
511 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
655 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1132 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը