47024 դիտում
11:53 30-06-2017
Խոշոր ավտովթար Գյումրիում. 51-ամյա վարորդը Mercedes-ով «խմած» վիճակում բախվել է կայանված Mercedes-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Վարդգես Մելքոնյանը իր վարած Mercedes մակնիշի 83 DV 083 համարանիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցի թիվ 42 շենքի դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող նույն փողոցի բնակիչ՝ 45-ամյա Դանիել Վարոսյանին պատկանող Mercedes մակնիշի 34 CT 877 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վադանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավոր Mercedes-ի վարորդ Վ. Մելքոնյանը եղել է ոչ սթափ /խմած/ վիճակում, ինչի համար հետաքննիչի որոշմամբ ենթարկվել է բժշկական փորձաքննության՝ պարզելու սթափության աստիճանը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+