211652_close_icon
views-count31538 դիտում article-date 10:59 30-06-2017

Սնունդը՝ «շան լափ», հագուստն էլ` աննորմալ չափսերի. Քեսաբի ծերերը դժգոհում են ՀՀ-ից ուղարկված օգնությունից. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Թե ինչ են հասկանում Հայաստանի պատկան մարմինները հումանիտար օգնություն անվան տակ, դժվար է ասել, որովհետև այն, ինչ փաթեթավորվում է և ուղարկվում այլ երկիր, այդ մասին ոչինչ չի հիշեցնում: «Իրատեսի» հետ զրույցում սիրիահայերը պատմեցին, որ օրերս Հայաստանից սնունդ և հագուստ են ստացել որպես օգնություն, սակայն երկուսն էլ` չափազանց վատ որակի: «Քեսաբի ծերերին հատկացվել են սնունդ և հագուստ: Սնունդը ուտելու բան չէ, իսկը «շան լափ», հագուստն էլ` բացառիկ անճաշակ, աննորմալ չափսերի: Ուղղակի թափել ենք, խայտառակություն է: Հագուստը նույնիսկ մուրացկանները չեն վերցնում: Ավելի լավ է չուղարկեն, ամոթ է: Հայաստանի բյուջեն թալանում են` սիրիահայերին օգնություն ցուցաբերելու անվան տակ»,- մեզ հետ զրույցում ասաց քեսաբահայ Վահե Մահշիկյանը: Թեման բավական խնդրահարույց է, և առաջիկայում «Իրատեսը» կփորձի պատկան մարմիններից պարզաբանում ստանալ, թե այդ ինչպես է ստացվել, որ պետական միջոցներով անորակ և անպիտան սնունդ ու հագուստ են ուղարկվել Սիրիա` որպես մարդասիրական օգնություն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր