211652_close_icon
views-count9830 դիտում article-date 15:16 30-06-2017

Վահան Մարտիրոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան ծրագրի համաղեկավարներ Նարգիզ Ռիսկուլովային և Ռոդրիգո Արքոնդ Կառլոյին։ ՀԲ հայաստանյան ծրագրի համաղեկավարները նախարարին ներկայացրին «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի վերջին 6 ամիսների արդյունքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերի հիմնական ուղղությունները՝ նշելով, որ իրենց համար շատ կարևոր է դրանցում ունենալ նախարարության աջակցությունը։ Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ Վահան Մարտիրոսյանը պատրաստակամություն հայտնեց շարունակելու համագործակցությունը և աջակցել ծրագրի շարունակականությունն ապահովելուն։ ՀԲ ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Վահան Մարտիրոսյանին՝ նախարարության թիմի կատարած արդյունավետ աշխատանքի համար։

Նմանատիպ նյութեր