211652_close_icon
views-count10906 դիտում article-date 17:06 30-06-2017

ԼՂ հիմնահարցում անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց արցախյան կողմի. Է. Նալբանդյան

«Արցախյան կողմը դուրս է մնացել բանակցությունների ընթացքից՝ ի՞նչ քայլեր են արվում Արցախին էլ բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար»,- ԱԺ-ում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկմանն այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը այսպիսի հարց ուղղեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Նախարարը պատասխանեց, որ հարցի պատասխանը նշված է բոլոր բանակցային աշխատանքային փաստաթղթերում, որոնք ի պահ են դրված ԵԱՀԿ-ի գրասենյակում։ «Մի օր կհրապարակվեն այդ բոլոր փաստաթղթերը և դուք կտեսնեք, որ բոլորի մեջ ասված է՝ ԼՂ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակմանն ու բանակցություններին։ Սա, ի դեպ, եռանախագահող երկրների համաձայնությամբ է որոշվել։ Անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց արցախյան կողմի»,- ասաց Նալբանդյանը։

Նմանատիպ նյութեր