211652_close_icon
views-count25117 դիտում article-date 10:18 01-07-2017

Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Ալիկի նորածին եղբորորդին նրա անունն է կրում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 17-ին Գյումրիում ծնվել է 2016 թվականի ապրիլի 2-ին Ջեբրայիլի մարտերում հերոսի մահով ընկած փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի՝ Մառոզ Ալիկի եղբորորդին՝ Ալեքսան Առաքելյանը: Ծնողների ցանկությամբ իրենց առաջնեկը կրելու է հերոս հորեղբոր անունը: «Մենք իրավունք չունեինք ուրիշ անուն դնելու այս փոքրիկին: Ծնվեց փոքրիկ Ալիկը: Անվան ընտրությունը մեր ընտանիքի անդամների ցանկությունն էր: Այս անունը շատ թանկ անուն է բոլորիս համար: Քառօրյա պատերազմում ունենալով նահատակված հերոս Ալիկ, իրավունք չունեինք այդ անունը չպահպանել: Հիմա ցանկություններս այն է, որ այս պուճուրիկը մեծանա, և իր անունին արժանի մարդ դառնա, ինչպիսին եղել է հերոս Ալիկ Առաքելյանը»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի հայրը` Գևորգ Առաքելյանը: Հարազատներն ասում են, որ փոքրիկ Ալիկը դիմագծերն ինչ-որ չափով հիշեցնում են հերոս Ալիկին: Փոքրիկը ծնվել է Գյումրիում՝ 3 կգ քաշով և 50 սմ հասակով: Ալիկ Առաքելյանն առողջ բալիկ է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր