211652_close_icon
views-count9913 դիտում article-date 12:15 02-07-2017

Ռուսական ընկերությունը հարվածային ունակություններով անօդաչու ուղղաթիռ է ներկայացրել

Սանկտ Պետերբուրգում անցկացվող ռազմածովային տեխնիկայի ցուցադրությանը ներկայացվել է ռուսաստանյան արտադրության БПВ-500 անօդաչու ուղղաթիռը, որը հետախուզական գործողություններից զատ կարող է օգտագործվել նաև որպես հարվածային միջոց: Տեղեկացնում է razm.info-ն: БПВ-500 սարքն աշխատում է ներքին այրման դիզելային շարժիչով, իսկ սարքավորումների սնուցումը կատարվում է մարտկոցների միջոցով: Անօդաչու ուղղաթիռի գործողության շառավիղը շուրջ 500 կմ է, թռիչքի առաստաղը՝ շուրջ 4 կմ: Սարքը կշռում է շուրջ կես տոննա, իսկ օգտակար բեռնատարողությունը 150-180 կիլոգրամ է: Օգտակար բեռնատարողության հաշվին սարքի վրա կարող են տեղադրվել ինչպես ռադարներ, ռադիոէլեկտորնային այլ սարքեր, այնպես էլ մինչև 180 կգ կշռող հարվածային սպառազինություն: Այս մասին նշել է անօդաչու ուղղաթիռը արտադրող ռուսաստանյան «Ռադար-ՄՄՍ» ընկերության գործադիր տնօրեն Իվան Անցևը: Հայաստանում ևս աշխատանքներ են տարվում փոքր անօդաչու ուղղաթիռների մշակման ուղղությամբ: ArmHiTec-2016 ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվել է ուղղաթիռային տիպի ՈւՀ-01 հայկական անօդաչու թռչող սարքը: [img]http://shamshyan.com/ups/images/0929105001498981812639775.jpg[/img] ՈւՀ-01 ուղղաթիռային տիպի հայկական անօդաչու թռչող սարք

Նմանատիպ նյութեր