18085 դիտում
14:56 02-07-2017
Պուտինի ներկայացուցչի հետ ռուս-վրացական հարաբերություններին վերաբերող հարց չի քննարկվել. Աբաշիձե
Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Թբիլիսիում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ տեղի ունեցած հանդիպմանը ռուս-վրացական հարաբերություններին վերաբերող հարցեր չեն քննարկվել։ Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:
Կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում Աբաշիձեն ասել է, որ հանդիպմանը քաղաքական այլ թեմաների ևս չեն անդրադարձել, «խոսել ենք անձնական որոշ հարցերի շուրջ»:
«Վրաստանում մեդիա ֆորում է անցկացվել: Այն կառավարության հետ որևէ առնչություն չունի, այդ իսկ պատճառով մենք ևս նրա մասին տեղեկացել ենք լրատվամիջոցներից: Ֆորումին մասնակցել են Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Պարոն Շվիդկոն մի քանի ռուս լրագրողների հետ ներկայացնում էր Ռուսաստանը: Շվիդկոյին ես երկար ժամանակ եմ ծանոթ, հանդիպել ենք ոչ պաշտոնական միջավայրում, խոսել բացառապես անձնական թեմաների շուրջ: Նրան այստեղ բարեկամներ և ընկերներ ունի»,-պարզաբանել է Զուրաբ Աբաշիձեն:
Նմանատիպ նյութեր
1052 դիտում
11:18 02-12-2014
Ռուս-վրացական բանակցությունների ձևաչափը կպահպանվի. Աբաշիձե
4863 դիտում
18:30 04-11-2016
Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարց չկա օրակարգում․ Աբաշիձե
1673 դիտում
16:58 12-02-2019
Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հարցեր
Այս բաժնից
748 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
667 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1090 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը