17431 դիտում
22:12 02-07-2017
Իրանը 300 մլն դոլար կծախսի հրթիռային ծրագրի զարգացման վրա
Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքական հարցերով կոմիտեի նախագահ Ալաեդին Բորուջերդին հայտարարել է հրթիռային ծրագրի զարգացման վրա մոտ 300 մլն դոլար ծախսելու Թեհրանի պլանների մասին։ Այդ մասին հայտնում է Mehr գործակալությունը։
«Մոտ 300 մլն դոլար հատկացվել է հրթիռային ծրագրի զարգացմանը, միևնույն ժամանակ նույնքան գումար ուղղվել է Իսլամական հանրապետության պահակազորի «Կոդս» ստորաբաժանմանը, առանց որոնց ահաբեկիչներն արդեն կիշխեին Դամասկոսում և Բաղդադում»,-ասել է Բորուջերդին։
Ինչպես նշել է քաղաքական գործիչը, նման քայլի նպատակն է դարձել Թեհրանի հակազդումը Վաշինգտոնին, որն «աջակկցում է ահաբեկչական խմբավորումներին»։
«Հաշվի առնելով այն, որ ամերիկացիներն ու տարածաշրջանում նրանց դաշնակիցներն աջակցում են այնպիսի խմբավորումների, ինչպիսիք են ԴԱԻՇ-ն ու «Ջեբհաթ ալ-Նուսրան», ակնհայտ է դառնում, որ մեր թշնամիները ցանկանում են կրկին ճնշում գործադրել մեզ վրա»,-կարծում է Բորուջերդին։
Նմանատիպ նյութեր
845 դիտում
15:45 21-01-2015
ՖԻՖԱ-ն 100 մլն դոլար կծախսի Բրազիլիայում ֆուտբոլի զարգացման համար
1330 դիտում
15:05 12-09-2015
2016թ. ԱՄՆ-ն ներգաղթյալների վրա 1 միլիարդ դոլար կծախսի
6611 դիտում
14:14 04-07-2016
«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի վրա 100 մլն եվրո կծախսի
Այս բաժնից
1357 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1000 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1306 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը