Մերկելը խոստացել է հաղթանակի դեպքում Գերմանիայում գործազրկությունը կրճատել՝ հասցնելով 3%-ի
Կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է Գերմանիայում ապահովել «լիարժեք զբաղվածություն», եթե սեպտեմբերի 24-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանի Քրիստոնեա դեմոկրատական միությունը. գրում է [url=http://www.dw.com/ru/%D1%85%D0%B4%D1%81-%D0%B8-%D1%85%D1%81%D1%81-%D0%BF%D1%80%D0%B5%D0%B4%D1%81%D1%82%D0%B0%D0%B2%D0%B8%D0%BB%D0%B8-%D1%81%D0%BE%D0%B2%D0%BC%D0%B5%D1%81%D1%82%D0%BD%D1%83%D1%8E-%D0%BF%D1%80%D0%B5%D0%B4%D0%B2%D1%8B%D0%B1%D0%BE%D1%80%D0%BD%D1%83%D1%8E-%D0%BF%D1%80%D0%BE%D0%B3%D1%80%D0%B0%D0%BC%D0%BC%D1%83/a-39525305]DW.com[/url]-ն:
Այդ մասին Մերկելը հայտարարել է Բեռլինում Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության գլխավոր գրասենյակում մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով իր գլխավորած դաշինքի նախընտրական ծրագիրը:
«Մենք մտադիր ենք մինչև 2025 թվականը գործազուրկների թիվը 5,5 տոկոսից կրճատել 3 տոկոսի, ինչը կնշանակի լիարժեք զբաղվածություն»,- ասել է Մերկելը՝ հավելելով, որ «զբաղվածության և աշխատատեղերի թեման ունի առանցքային նշանակություն» իր դաշինքի համար:
Քրիստոնյա-Դեմոկրատական և Քրիստոնյա-Սոցիալական միությունների դաշինքը խոստանում է նաև երեխաների նպաստը դարձնել 300 եվրո: Ինչպես նաև երեխաներ ունեցող ընտանիքներին տրամադրել տարեկան 1200 եվրո տասը տարի շարունակ:՝Նրանք խոստանում են մինչև 2021թ. կառուցել 1,5 միլիոն նոր բնակարաններ: