Թուրքիայում աճել է գործազրկությունը
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2013 թվականի մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում երկրի գործազրկության և զբաղվածության վերաբերյալ տվյաներ՝ ի համեմատություն նախորդ տարվա նույն հաշվետու ժամանակահատվածի, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1444]Ermenihaber.am[/url]-ը:
Ըստ այդմ՝ Թուրքիայում գործազուրկների ընդհանուր թիվն ավելացել 154 հազարով՝ հանելով 2 միլիոն 784 հազարի: Գործազրկության տոկոսն ավելացել է 0,5 տոկոսով՝ դառնալով 9,9 տոկոս:
Ոչ գյուղատնտեսական սեկտրին բաժին ընկնող գործազրկության մակարդակը աճել է 0,3 տոկոսով՝ հասնելով 12 տոկոսի: 15-24 տարեկանների շրջանում գործազրկությունը հասել է 19,3 տոկոսի՝ ավելանալով 0,5 տոկոս:
Զբաղվածության մակարդակը նույն ժամանակահատվածի համար նվազել է 0,4 տոկոսով և այժմ կազմում է 45,5 տոսկոս:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը ներկայացրել է մարդկանց զբաղվածության տոկոսային ցուցանիշներն՝ ըստ ոլորտների.
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1444]այստեղ[/url]: