10431 դիտում
20:52 03-07-2017
Քննարկվել են ԱԶԳ-ի հետ համագործակցության հեռանկարները գյուղատնտեսության ոլորտում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերի գլխավորած պատվիրակությանը` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապեր բաժնից:
Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել ԱԶԳ-ին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին օժանդակելու համար` առանձնացնելով նաև օրերս Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի բացումը:
«Ավստրիայի զարգացման գործակալությունը կարևոր առաքելություն է իրականացնում մեր երկրում, հատկապես օրգանական գյուղատնտեսության ոլորտում, որում ներգրավվածների քանակն օրեցօր ավելանում է: Բայց մենք դեռևս շատ անելիքներ ունենք այս ոլորտում, քանի որ ցանկանում ենք բոլոր առումներով մրցունակ արտադրանք ստեղծել»,- նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող ծրագրերը և դրանց արդյունքները` հույս հայտնելով, որ դրանք կարող են նաև հետաքրքիր լինել Ավստրիայի զարգացման գործակալության համար ներդրումներ իրականացնելու տեսանկյունից:
Ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է օրգանական գյուղմթերքի արտադրության ընդլայնումը և նկատի ունենալով Գործակալության հետ համագործակցության հաջող փորձն այս ոլորտի զարգացման ուղղությամբ` նախարարն առաջարկել է երկուստեք ուսումնասիրել գլոբալ ծրագրի իրականացման հնարավորությունը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման իրականացմանը, ինչը թույլ կտա լուծել սննդամթերքի անվտանգության ապահովման խնդիրը:
Նախարարը նաև առաջարկել է քննարկել եվրոպական փորձի ներդրմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության ներքո գործող գիտական կենտրոնների բարելավման, արդիականացման և կառավարման արդյունավետության բարձրացման հնարավորությունը:
Նմանատիպ նյութեր
4919 դիտում
13:23 23-10-2017
Սիրիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները
6409 դիտում
16:06 18-10-2016
Քննարկվել են հայ-իրանական համագործակցության հեռանկարները գյուղատնտեսության ոլորտում
3087 դիտում
16:20 16-03-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Եվրամիության հետ համագործակցության հեռանկարները
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան