211652_close_icon
views-count10291 դիտում article-date 21:19 03-07-2017

Լեհական «Կոնտրակտուսը» մտադիր է ներդրում կատարել Հայաստանի գյուղատնտեսությունում

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է «Կոնտրակտուս» կազմակերպության փոխնախագահ Վիտոլդ Կարչևսկու և «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից: Լեհ գործարարները Հայաստան են ժամանել հուլիսի 3-4-ը Լեհաստանի Պոդլասկա տարածաշրջանային հիմնադրամի և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան ու Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած ընդունելությանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները: Գեղամ Գևորգյանը ներկայացրել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետաքրքրությունների շրջանակը: Վիտոլդ Կարչևսկին նշել է, որ «Կոնտրակտուս» կազմակերպությունը նպատակ ունի ներդրում կատարել Հայաստանում գյուղատնտեսական մթերքների վերամշակման, ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ գյուղատնտեսական ուղղություններում: Երկու կողմերի միջև տեղի ունեցած արդյունավետ քննարկման արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Նմանատիպ նյութեր