211652_close_icon
views-count9989 դիտում article-date 10:49 04-07-2017

Վիգեն Սարգսյանը դրամահավաքության նոր փուլ է սկսել. «թիրախում» գինովցած հարսանքավորներն են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 1000 դրամների նախագիծը կյանքի կոչելուց հետո անցել է բանակին գումար նվիրաբերելու պարտադրանքի «կամավոր շարունակության» մյուս փուլերին: Քանի որ մենք՝ հայերս, սրտից թույլ մարդիկ ենք և հատկապես գինովցած ժամանակ սիրում ենք բանակի ու զինվորի կենացը հոտնկայս խմել, ուստի երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած զինծառայողների ապահովագրության խորհրդի նիստի ժամանակ Վիգեն Սարգսյանը բառացիորեն հայտարարել է. «Պետք է երևի մի քիչ ոչ ֆորմալ աշխատանք տանել էդ միջոցառումների կազմակերպիչների հետ՝ հարսանիքներ, կնունքներ և այլն: Գաղափարն այն էր, որ ամեն անգամ բանակի համար բաժակ բարձրացնելիս մարդկանց հուշվի, որ հնարավոր է հենց այս պահին 1000 դրամ նվիրաբերել բանակին՝ այսինքն 10-28 համարով կարճ հաղորդագրություն ուղարկելով»: Հուսանք՝ գինովցած մարդկանց առատաձեռնությունը էական ազդեցություն կունենա 1000 դրամների ֆոնդի վրա: Հավելենք, որ մինչ օրս 1000 plus.am կայքի միջոցով հավաքվել է 8 մլն 544 հազար 787 դրամ, 36 մլն 189 հազար դրամ էլ՝ բանկային հաշվի միջոցով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր