211652_close_icon
views-count10497 դիտում article-date 11:00 04-07-2017

Երևանում բնակա­րանների միջին գինը մեկ տար­վա ընթացքում նվազել է միանգա­մից 6,5 տոկոսով. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա մայիսին Հա­յաստանում արձանագրվել է անշարժ գույքի գների կտրուկ անկում: Համենայն դեպս, այսպիսի պաշտոնական տվյալներ է հրապարակել ՀՀ ազգային վիճա­կագրական ծառայությա­նը՝ հղում անելով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: Մասնավորապես՝ Երևանում ան­շարժ գույքի միջինացված գինը նվազագույնն է անցած 5 տարինե­րին: Քանի որ անշարժ գույքի գները որոշակի սեզոնային բնույթ ունեն, բերված են անցած հինգ տարինե­րի ընթացքում հենց մայիս ամիսնե­րին գրանցված գները: Բնակարանները Երևանում թանկացել են 5 տարի անընդմեջ և միայն այս տարվա մայիսին, մեղմ ասած, նվազել են, իսկ ավելի ճիշտ՝ գահավիժել են: Իսկ Կենտրոնում պատկերը այլ է: 2012 թ. մայրաքաղաքի կենտրոնում բնակարանները կտրուկ թանկացել են, այնուհետև մնացել են նույն մա­կարդակի, իսկ այս տարվա մայի­սին կրկին կտրուկ աճել են: Թե ինչով է պայմանավորված անշարժ գույքի գների այսպիսի պահվածքը, դժվար է ասել: Նախ, պետք է հաշվի առնել, որ խոսքը գների պաշտոնական վիճակագրության մասին է, որն այնքան էլ չի արտահայտում իրական պատկե­րը: Անցած մի քանի տարիներին բնակարանները էժանանում էին, սակայն պաշտոնական տվյալնե­րով այդ էժանանալու տեմպը բարձր չէր: Չի բացառվում, որ Անշարժ գույ­քի կադաստրը պարզապես որոշել է «ռեստարտ» անել իր վիճակագ­րությունը և իրականությանն ավելի մոտ պատկեր ցույց տալ: Ամեն դեպքում միայն մեկ տար­վա ընթացքում երևանյան բնակա­րանների միջին գինը, ըստ այս վի­ճակագրության, նվազել է միանգա­մից 6,5 տոկոսով: Այս հաշվարկի մեջ չեն մտնում Կենտրոնի բնակարան­ները, որոնք թանկացել են ավելի քան 5 տոկոսով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր