Հալեպում վերականգնում են պատմական կառույցները
Հալեպի պատմաբաններն ու ճարտարապետները քաղաքի ազատագրումից հետո ցանկանում են վերադարձնել նրա Ազգային թանգարանի, հին գրադարանի և հռոմեական ջրանցույցի նախկին տեսքը: Այդ մասին հայտաարարել է թանգարանի տնօրեն Ռահավ Խամուին։
«Ցուցանմուշների թվով Սիրիայում երկրորդ Ազգային թանգարանը այժմ գտնվում է անմխիթար վիճակում, շուրջը պայթյուններից առաջացած անցքեր են, ջարդված պատուհանների ապակիներ, սակայն մեզ հաջողվել է պահպանել եզակի հնագիտական գտածոները»,- ասել է նա:
Տնօրենը նշել է, որ առայժմ հայտնի չէ, թե երբ թանգարանն իր դռները կբացի այցելուների համար, բայց հավաստիացրել է, որ Սիրիայի կառավարության ակտիվ աջակցությամբ վերակառուցման աշխատանքները կավարտվեն մեկ տարվա ընթացքում։