5357 դիտում
19:16 04-07-2017
Կարող ենք օգտագործել մեր քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում խաղաղության ջանքերին նպաստելու համար. Քրիստիան Վիգենին
ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հուլիսի 3-ին առանձին աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, բուլղարացի դիվանագետ Քրիստիան Վիգենինի հետ:
«Հանդիպման ընթացքում Արման Կիրակոսյանը տեղեկացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի մասին»,- ասաց նա:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական [url=https://www.oscepa.org/news-a-media/press-releases/2735-osce-parliamentary-envoy-in-vienna-for-meetings-on-south-caucasus]կայքում[/url] հանդիպման մասին տեղեկատվությունում նշված է, որ Քրիստիան Վիգենին, խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին, ընդգծել է․
«Հակամարտությունները տարածաշրջանում նախկինի պես ուղեկցվում են մարդկային զոհերով։ Ես մտադիր եմ շարունակել քննարկումը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում գործընկերների հետ այն մասին, թե ինչպես կարող ենք օգտագործել մեր քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության ջանքերին նպաստելու և խթան ապահովելու համար»:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը հանդիպել է նաև Ադրբեջանի բարձրաստիճան դիվանագետի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ-ի Ավստրիայի նախագահության հետ՝ փնտրելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ճանապարհը:
Նմանատիպ նյութեր
1549 դիտում
09:59 07-10-2022
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցմանը նպաստելու միջազգային ջանքերին
Այս բաժնից
427 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1036 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
715 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել