211652_close_icon
views-count4868 դիտում article-date 10:38 06-07-2017

Այս տարվա առաջին եռամսյակում դեպի Հայաստան փոխանցվել է 240.2 մլն դոլար. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Դրամական փոխանցումները դեպի Հայաս­տանի Հանրապետություն 2017 թվականի հունվար-մարտին կազմել են 240.2 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 16%-ով: Այս մասին տեղե­կանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի 2017թ. հունվար-մարտ ամիսների վճարային հաշ­վեկշռի վերաբերյալ զեկույցից: Նշենք, որ ըստ վճարային հաշվեկշռի մեթոդաբանության դրամական փոխանցումներն իրենցից ներկա­յացնում են աշխատողների զուտ վարձատրություն և տնային տնտեսությունների միջև դրամական և բնեղեն արտահայտությամբ տրանսֆերտներն ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ կապիտալ: Սեզոնային աշխատողների կող­մից ստացված զուտ աշխատավարձը (առանց վճարված եկամտահարկի և արտերկրում կատարած այլ ծախսումների) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 10.1 մլն դոլարով՝ կազմելով 77.9 մլն դոլար: Ինչ վերաբերում է ծառայություն մատուցող սեզոնային աշխատողների զուտ եկամուտնե­րին, ապա նախորդ տարվա նույն ժամանակա­հատվածի համեմատ դրանք աճել են 2 մլն դո­լարով և կազմել 15.5 մլն դոլար (արտերկիր սեզոնային աշխատանքի մեկնողների մի մա­սի ստացած եկամուտը դասակարգվում է ոչ թե որպես աշխատավարձ, այլ որպես ծառա­յությունների արտահանում, քանի որ նրանց դեպքում չկան գործատու-աշխատող հարա­բերություններ)»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր