211652_close_icon
views-count3192 դիտում article-date 15:38 06-07-2017

2017 թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 29,3 տոկոսով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1,094,007 մարդ, որը 29,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: 2017 թվականի հունիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 211 252 մարդ՝ 20,5 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 26,1 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին կիսամյակում բեռնափոխադրումը կազմել է 10 912 տոննա ապրանք, որը 70,4 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2017 թվականի հունիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 7744 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 1558 տոկոսով: «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքը 402,1 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 24,5 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Նմանատիպ նյութեր