211652_close_icon
views-count10548 դիտում article-date 23:09 07-07-2017

Երևանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված առաջարկներ են քննարկվել

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Երևանում գործող հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչների հետ: Երևանի քաղաքապետի օգնական, քաղաքային տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի կողմից Երևանում զբոսաշրջության զարգացմանը միտված նախաձեռնություններն ու ոլորտում իրականացվելիք քայլերը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը ներկայացրել է քաղաքապետարանի առաջարկները «Երևան Սիթի Տուր» քաղաքային ծրագրի, Կենդանաբանական այգու, համայնքային թանգարանների, զբոսաշրջիկներին տրամադրվող տեղեկատվական աջակցության և միջոցառումային զբոսաշրջության զարգացման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչները հանդես են եկել Երևանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հարցադրումներով և առաջարկներով:

Նմանատիպ նյութեր