19221 դիտում
22:34 07-07-2017
Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է որակել
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններն այն մասին, թե ադրբեջանցիները թիրախային հարվածներ են հասցրել՝ պատճառելով կենդանի ուժի և տեխնիկայի կորուստ:
Արցախի ՊԲ-ի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածված հաղորդագրությունը, թե իբր հերթական սադրանքն իրականացնելու համար արցախյան զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության, ինչին ի պատասխան ադրբեջանական ուժերը թիրախային կրակային հարվածներ են հասցրել՝ շարքից հանելով մեծ քանակությամբ կենդանի ուժ, մի քանի միավոր ռազմական տեխնիկա և ռազմական նշանակության օբյեկտների ենթակառուցվածքներ, հերթական ապատեղեկատվություն է: Պարզապես ադրբեջանական կողմն, իր սովորության համաձայն ցանկալին ներկայացնում է իրականության փոխարեն:
Առաջնագծում ստեղծված օպերատիվ իրադրության մասին մենք արդեն այսօր տեղեկացրել ենք:
Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրն ու առաջնագծում ապահովել լիարժեք վերահսկողություն»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ առավոտյան հակառակորդը շփման գծում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր: Հայկական կողմից վիրավորվել է 3 զինծառայող:
Նմանատիպ նյութեր
4096 դիտում
11:35 23-09-2022
Քիչ առաջ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ խոսնակ
703 դիտում
19:29 16-12-2022
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ԱՀ ՊՆ
Այս բաժնից
820 դիտում
22:06 15-11-2024
Զելենսկին վստահ է՝ պատերազմն «ավելի շուտ կավարտվի» Թրամփի օրոք
787 դիտում
20:10 15-11-2024
Պուտինն ու Շոլցը երկու տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել
709 դիտում
14:42 15-11-2024
Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր