211652_close_icon
views-count9433 դիտում article-date 15:01 08-07-2017

Պուտինն աշխատանքից ազատել է միջուկային զենքի պահպանության համար պատասխանատու գեներալին

Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է ՌԴ ՊՆ 12-րդ գլխավոր վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Յուրի Սիչին: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը: Նա և նրա ղեկավարած ստորաբաժանումը պատասխանատու են եղել միջուկային զենքի բոլոր տեսակների սպասարկման ու պահպանության համար: Նշվում է, որ գեներալն ինքն է խնդրել իրեն պահեստազոր տեղափոխել` առողջական խնդիրների պատճառով: Նրան ժամանակավորապես կփոխարինի գեներալ-մայոր Իգոր Կոլեսնիկովը:

Նմանատիպ նյութեր