211652_close_icon
views-count9778 դիտում article-date 16:46 08-07-2017

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է թուրք փոխվարչապետի այցի վերաբերյալ Հոլանդիայի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Հոլանդիայի կառավարության կողմից արված այն հայտարարությանը, թե Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշի՝ հուլիսի 15-ին Հոլանդիա կատարելիք այցը, այս պահի դրությամբ ցանկալի չէ: Ինչպես հայտնում է «Էրմենիհաբեր»-ը` Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն նշել է, որ Հոլանդիայի իշխանությունների նմանօրինակ հայտարարությունը «պարզ ցույց է տալիս, թե ինչպես է այդ երկրում ընկալվում ժողովրդավարություն հասկացությունը»: Նրա խոսքերով, ըստ ծրագրի՝ նախատեսվում է, որ հուլիսի 15 հետ կապված հիշատակման արարողություններ կանցկացվեն նաև եվրոպական այն երկրներում, որտեղ զգալի թիվ է կազմում թուրք բնակչությունը:

Նմանատիպ նյութեր