211652_close_icon
views-count4468 դիտում article-date 15:26 08-07-2017

Փրկարարներն ամրացրել են դպրոցի տանիքի թիթեղյա կառուցատարրը

Հուլիսի 8-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցի շենքի տանիքից թիթեղը քամու հետևանքով պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն ամրացրել են տանիքի թիթեղյա կառուցատարրը (մոտ 0.5 քմ):

Նմանատիպ նյութեր