211652_close_icon
views-count17444 դիտում article-date 23:30 08-07-2017

«Երևանյան ամառ 2017». Թումոյի այգում կազմակերպվել է ընտանի կենդանիների ցուցադրական առաջին մրցույթ փառատոնը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Թումոյի այգում կազմակերպվել էր ընտանի կենդանիների ցուցադրական առաջին մրցույթ փառատոնը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը և քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը: Փառատոնը բաղկացած էր երկու մասից: «Հազար ու մի մանրուք» խորագիրը կրող առաջին հատվածում ընտանի կենդանիների խնամքի, բուժման և այլ ծառայություններ մատուցող ընկերությունները առանձին տաղավարներում ներկայացրել են իրենց գործունեությունը: Իսկ երկրորդ հատվածում կազմակերպվել են ծառայողական շների ցուցադրական ելույթներ, որի ընթացքում հանդիսատեսին իրենց մասնագիտական հմտություններն են ցուցադրել ՀՀ Ոստիկանության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Մաքսային ծառայության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կինոլոգիական ստորաբաժանումների վարժեցված շները: Փառատոնի շրջանակում կազմակերպվել էր նաև սիրողական շների ցուցադրություն: Ընտանի կենդանիների ցուցադրական առաջին մրցույթ-փառատոնը գնահատելով հաջողված՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը վստահեցրել է, որ այն կդառնա ավանդական: Փառատոնի բոլորը մասնակիցներին տրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր, իսկ փառատոնի գործընկերների կողմից էլ՝ շների խնամքի համար անհրաժեշտ տարբեր պարագաներ: [b] Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն [/b]

Նմանատիպ նյութեր