211652_close_icon
views-count4578 դիտում article-date 10:02 09-07-2017

Մոնղոլիայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության ներկայացուցիչը

Մոնղոլիայի նախագահի ընտրությունների 2-րդ փուլում հաղթել է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Խալթմագիյն Բատուլգան, ով առաջ է անցել իշխող Ժողովրդական կուսակցության իր մրցակցից՝ ձայների շուրջ 10 տոկոս առավելությամբ: Այս մասին տեղեկացնում է [url=http://www.bbc.com/russian/news-40541461]BBC[/url]-ին: Գլխավոր ընտրական հանձնաժողովի տեղեկություններով՝ դեմոկրատ Բատուլգան հավաքել է ձայների 50,6%-ը, իսկ նրա մրցակիցը՝ խորհրդարանի խոսնակ և Ժողովրդական կուսակցության անդամ Միեգոմբին Էնխբոլդը ստացել է քվեների 41,2%-ը: «Մոնղոլիան հաղթել է: Ես այժմ իսկ կսկսեմ աշխատել տնտեսական խնդիրների լուծման շուրջ և կազատեմ Մոնղոլիայի բնակիչներին պարտքերից, ինչպես և խոստացել եմ»,- ասել է նորընտիր նախագահը՝ հաղթանակից անմիջապես հետո:

Նմանատիպ նյութեր