211652_close_icon
views-count5102 դիտում article-date 12:31 09-07-2017

Լեոպոլդո Լոպեսը կոչ է արել շարունակել բողոքի փողոցային ցույցերը

Վենեսուելայի ըննդիմադիր հայտնի գործիչ Լեոպոլդո Լոպեսը հայտարարել է, որ շարունակում է քաղաքական գործուներությունը: Հայտնում է [url=http://ru.euronews.com/2017/07/09/venezuela-lopez-continue-to-struggle]euronews[/url]-ը: Երեկ տնային կալանքից ազատվելուց հետո, «Ժողովրդական կամք» շարժման 46-ամյա առաջնորդը համակիրներին կոչ է արել շարունակել բողոքի փողոցային ցույցերն ընդդեմ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի: Լոպեսի հայտարարությունն ընթերցել է նրա համակիրներից մեկը՝ խորհրդարանի պատգամավոր Ֆրեդի Գեվերան: «Սա ի ազատություն քայլ է: Ես նեղացած չեմ: Բայց չեմ ցանկանում դադարեցնել պայքարը: Ես հաստատ սատարում եմ այս վարչախմբի դեմ դիմադրության շարժումը և համոզված եմ, որ պետք է պայքարեմ իրական խաղաղության, խաղաղ համագործակցության, փոփոխությունների և ազատության համար»:

Նմանատիպ նյութեր