4366 դիտում
11:50 23-07-2017
Լեհ Վալենսան «դեժավյու» է որակել Լեհաստանում շարունակվող բողոքի ցույցերը
Վարշավայի կենտրոնում կրկին հազարավոր մարդիկ էին հավաքվել` բողոքելով իշխանությունների նախաձեռնած Դատական բարեփոխումների ծրագրի դեմ, որն արժանացել է նաև Եվրամիության ղեկավարության խիստ քննադատությանը: Այս մասին գրում է [url=http://ru.euronews.com/2017/07/22/protest-continue-in-poland-over-plans-to-overhaul-the-countrys-judicial-system]euronews[/url]-ը
Լեհաստանի խորհրդարանի վերին պալատը` Սենատը հաստատել է իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության նախաձեռնած՝ դատական համակարգի բարեփոխումների ծրագիրը, որի համաձայն՝ գործադիր իշխանությունը որոշիչ դեր է ստանում դատավորների նշանակման գործում:
Ցուցարարները այս փոփոխությունները համարում են իշխանության ուզուրպացում, որին ձգտում է Լեհաստանի իշխող կուսակցությունը: Ժողովրդավարության պայքարի լեգենդար մարտիկ, «Համերաշխություն» արհմիության նախկին ղեկավար, Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Լեհ Վալենսան տեղի ունեցածն անվանում է «դեժավյու»:
[img]http://shamshyan.com/ups/images/0474195001500796112406626.jpg[/img]
«Մեր սերունդը Լեհաստանին թողել է ազատություն, երբ երկիրը գտնվում էր անհավանական բարդ իրավիճակում: Եվ այդ ազատությունը հինված է իշխանության թևերի տարանջատման սկզբունքի վրա: Եվ եթե ինչ-որ մեկը որոշել է ի չիք դարձնել մեր հաղթանակը, դուք՝ այսօրվա երիտասարդ սերունդդ, պետք է թույլ չտաք դա»,- ասել է Վալենսան դիմելով ժողովրդին:
Նմանատիպ նյութեր
4823 դիտում
11:35 09-07-2017
Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան հոսպիտալացվել է
Այս բաժնից
2794 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3949 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին