211652_close_icon
views-count31830 դիտում article-date 14:18 09-07-2017

Շփման գծում հուլիսի 7-ին վիրավորում ստացած 3 զինծառայողների առողջական վիճակի մեջ փոփոխություն չկա. armtimes.com

Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ ստացած զինծառայողների առողջական վիճակի մեջ դեռևս փոփոխություն չկա: Այս մասին [url=http://www.armtimes.com/hy/article/117154]armtimes.com[/url]-ի հետ զրույցում տեղեկացրեցին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից: «Վիրավորում ստացած զինծառայողներն այսօր կտեղափոխվեն Երևան: Գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս զինծառայողի մոտ, որի առողջական վիճակը ևս ծանր է, դրական տեղաշարժ չկա: Ոտքի շրջանից վիրավորում ստացած 3-րդ զինծառայողի վիճակում էլ փոփոխություն չկա»,- փոխանցեցին հոսպիտալից: [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/07/1071974/]Հիշեցնենք[/url], որ հուլիսի 7-ին ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

Նմանատիպ նյութեր