211652_close_icon

ԵԱՀԿ ԽՎ նախագահ է վերընտրվել Քրիստին Մութթոնենը

views-count4941 դիտում article-date 19:53 09-07-2017
ԵԱՀԿ ԽՎ նախագահ է վերընտրվել Ավստրիայից խորհրդարանական Քրիսթին Մութթոնենը։ Նման որոշում է կայացվել Մինսկում ԵԱՀԿ ԽՎ 26-րդ ամենամյա նստաշրջանի ժամանակ։ Նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր մեկ թեկնածու՝ Մութթոնենը։ ԵԱՀԿ ԽՎ կանոններին համապատասխան՝ նա ընտրվել է առանց քվեարկության։ Մութթոնենը ղեկավարում է ԵԱՀԿ ԽՎ-ն 2016-ի կեսերից։ Բացի դրանից ԵԱՀԿ ԽՎ-ն ընտրել է վեհաժողովի նախագահի չորս տեղակալների։ Քվեարկության արդյունքներով, ԵԱՀԿ ԽՎ փոխխոսնակներ են ընտրվել Մարգարետա Սերերֆելտը, Վիկտոր Փոլ Դոբրեն, Մարիետա Տիդեյը ու Ռոջեր Ուեքերը։

Նմանատիպ նյութեր