Թուրքիայի էկոնոմիկայի նախարարին արգելել են մուտք գործել Ավստրիա
Ավստրիան արգելել է երկիր մուտք գործել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիին: Այս մասին հայտնում է TACC-ը` վկայակոչելով Ավստրիայի Աարտաքին գործերի նախարարությանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Չեյբեքչին մտադիր էր մասնակցել անցյալ տարվա հուլիսին հեղաշրջման փորձի հետ կապված միջացառումներին, որոնք նախատեսվում էին Ավստրիայում:
Նշվում է նաև, որ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հաստատել է թուրք նախարարի մուտքի արգելքը: