Միխայիլ Գորբաչովին 5 տարով արգելել են մուտք գործել Ուկրաինա
ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովին արգելել են մուտք գործել Ուկրաինա: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ուկրաինա Գորբաչովի մուտքն արգելելու համար պատճառ է դարձել նախկին նախագահի աջակցությունը Ղրիմի անեքսիային:
Օրեր առաջ 85-ամյա գործիչը հարցազրույց է տվել Sunday Times բրիտանական պարբերականին, որում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարեն ինքն էլ այդպես կվարվեր Ղրիմի հարցում:
Կարծում եմ, լրագրողներն առանց այդ էլ թեմաներ կունենան քննարկելու,- ասել է Մ. Գորբաչովը` Ուկրաինայի արգելքը մեկնաբանելու խնդրանքին:
Ինքներդ էլ մեկնաբանեք,- հավելել է նա: