211652_close_icon
views-count5447 դիտում article-date 19:30 10-07-2017

Հանրակացարանները կսեփականաշնորհվեն մինչև տարեվերջ, պետական գույքը 2018-ից կմասնավորեցվի էլեկտրոնային աճուրդով

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրում ընդգրկված ընկերությունների՝ մասնավորեցման նախապատրաստման աշխատանքները պետք է իրականացվեն համակողմանի քնննարկումների ու մանրակրկիտ ուսումնասիրությունների հիման վրա, պետք է ողջամիտ ժամկետում իրականացվի նախատեսվող աշխատանքների ամբողջ ծավալը: Սա պետական գույքի կառավարման վարչությունում այսօր քննարկված բազմաթիվ հարցերից մեկն է: Վարչության պետ Արման Սահակյանը աշխատակազմին է ներկայացրել օրեր առաջ Նախագահ Սերժ Սարգսյանից ստացած հանձնարարականները` մասնավորեցվող մասնագիտացած ընկերությունների պրոֆիլային ուղղվածության, աշխատակազմերի նկատմամբ սոցիալական պարտավորությունների պահպանման, պետական գույքի վաճառքի գործընթացում նոր, առավել արդյունավետ մեթոդների և գործիքների կիրառման վերաբերյալ: Նախագահը կարևորել է պետական բաժնեմասով ընկերությունների կողմից գործարար ծրագրերի մշակման հստակ որակական չափորոշիչների ներդնումն ու դրանց իրականացման արդյունավետության գնահատումը՝ պետական կառավարման համապատասխան մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում: Երկրի ղեկավարը հանձնարարել է նաև ոլորտում էապես մեծացնել արդիական տեխնոլոգիաների կիրառումը, կատարելագործել հաշվառման էլեկտրոնային շտեմարանները, 2018-ից սահուն անցնել էլեկտրոնային աճուրդների: Նախագահն անդրադրաձել է նաև հանրակացարանային տարածքների հետ կապված խնդիրներին, հանձնարարել մինչև տարեվերջ մայրաքաղաքում ու մարզերում ավարտին հասցնել հանրակացարանային տարածքների նվիրատվության ու սեփականաշնորհման գործընթացները: Այդ նպատակով ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը պատասխանատուներին հանձնարարել է ևս մեկ անգամ այցելել շահառուներին, գույքագրել խնդիրներն ու դրանց լուծման հստակ ժամանակացույց սահմանել և պարբերաբար զեկուցել դրանց իրականացման մասին:

Նմանատիպ նյութեր