211652_close_icon
views-count11633 դիտում article-date 10:02 13-10-2017

«Հայփոստ»-ն էլ կմասնավորեցվի. սեփականատերն արդեն հայտնի է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիս­տում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգի­աների նախարար Վահան Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ երկարաց­վում է ՀՀ կառավարության կող­մից «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին հանձնված «Հայ­փոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման ժամկետը: Այդ ժամկետի ավարտից հետո «Հայփոստ» ՓԲԸ-ն կմասնավորեցվի, այն ընդգրկված է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մեջ: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Հայփոստի» սեփականատերը որոշված է՝ «Տաշիր գրուպ» ընկերություն­ների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյան. սա կդառնա նրա հայաստանյան հերթական, բայց հաստատապես ոչ վերջին ձեռքբերումը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր