211652_close_icon
views-count6139 դիտում article-date 09:44 11-07-2017

ԱԺ նախագահի գրությունը Կոստանյանի վրա մոգական ազդեցություն ունեցավ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը: Սակայն, ի զարմանս բոլորի, նա ոչ մի կերպ չանդրադարձավ իրենից անմիջապես առաջ ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանի «քուանշներին» ու «քյափը կապուտներին»: Չանդրադարձավ նաև բավականին լուրջ մեղադրանքներին, թե բանտերից բաց էին թողնվել մարդասպաններ, որոնք պետք է ապահովեին ձայներ ՀՀԿ-ի համար: Փաստորեն, Նիկոլի տերմինաբանությամբ ասած, Կոստանյանը «չսրեց» Նիկոլի քուանշը: Կոստանյանի ելույթի հիմնական մասը հիշեցնում էր մասամբ դատախազության աշխատանքի նոր մեթոդների վերաբերյալ դասախոսություն, մասամբ էլ՝ ընդդիմադիր պատգամավորի կողմից հնչեցվող մտահոգություններ: Սակայն Կոստանյանի ելույթի բարձրաոճ տոնայնությունը կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ նրան հասավ ԱԺ նախագահի գրությունը: Նա, աչքի պոչով այն կարդալով, կտրուկ իջեցրեց ձայնը, փոխեց դեմքի արտահայտությունը և սկսեց խոսել այն մասին, որ նա և ՀՀԿ խմբակցությունը վստահում են գլխավոր դատախազին, և այդ ոճի մեջ ևս մի 2 րոպե խոսելով ավարտեց ելույթը: Թե ինչ էր գրված այդ թղթի վրա, որն այդպիսի մոգակա ազդեցություն տվեց Կոստանյանի վրա, կիմանան միայն ինքը և ԱԺ նախագահ Բաբլոյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր